Սամվել Կարապետյանը պահանջում է Ազատ Արշակյանից 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում
Իրավունք
18:09 28/07/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը պահանջում է Ազատ Արշակյանից 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի դեմ` պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և 6.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում զրպարտության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»

Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը զրպարտություն է որակել  Ազատ Արշակյանի՝ հուլիս ամսին մի քանի հարցազրույցներում  հնչեցրած մտքերն առ այն, որ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում»։ Ներկայումս կալանքի տակ գտնվող գործարարը պահանջում է, որ քաղաքական գործիչը հերքի վեորնշյալ հայտարարությունները եւ ներողություն խնդրի։ Բացի այդ՝ Սամվել Կարապետյանը պահանջում է 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հուլիսի 25-ին։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առաժմ չկա տեղեկություն՝ մակագրման մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder