Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է. Պաշտպան
Իրավունք
16:27 28/07/2025
Հայաստան

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է. Պաշտպան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության։  ArmeniaSputnik–ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Խափանման միջոց վարչական հսկողության հանգամանքը չենք բողոքարկելու ՀՀ վճռաբեկ դատարանում, քանի որ ժամանակ չկա ու դեռ ավելին` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, ուստի խափանման միջոցի հարցը դատաքննության փուլում կքննարկենք»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվել էր ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը` 2 ամսով։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է. Պաշտպան