Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից էր
Հասարակություն
10:45 28/07/2025
Հայաստան

Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից էր

Նախօրեին Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին, ապրում էր Ազատավանում.

Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան և ընկերները որոշել են լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել, տղան ջրահեղձ է եղել։

«Շրջափակումից, պատերազմից ու Հայկազովի բենզալցակայանի պայթյունից փրկվել է, գաղթի ճանապարհ անցել և ջրամբարում ջրահեղձ է եղել…»,- գրում է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու  դին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից էր