Հրաձգության ԵԱ. Հովհաննես Մարգարյանը գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
15:37 29/07/2025
Հայաստան

Հրաձգության ԵԱ. Հովհաննես Մարգարյանը գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն

50մ Վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Շատորու քաղաքում հուլիսի 23-ից օգոստոսի 7-ն անցկացվում է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է ընդլայնված կազմով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder