Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից։ Այս մասին հայտնում են Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից։
Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։
«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական։
Մենք հիշում ենք։ Մենք արձանագրել ենք։ Մենք վերադառնալու ենք»,- նշում են գործակալությունից։
