«Ժողովուրդ». Պատգամավորը կշարունակի՞ մնալ կալանքի տակ
Օրվա մամուլ
08:06 30/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Պատգամավորը կշարունակի՞ մնալ կալանքի տակ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, և պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս ևս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։ Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը և իր նկատմամբ իրականացվող գործընթացները համարում է քաղաքական հետապնդում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder