Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանը դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու կոչերը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ցանկացած կոչ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Իրանը շարունակի աշխատել իր միջուկային ներուժի վրա։
«Ռուսական կողմը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետությունում խաղաղ միջուկային էներգիայի վերաբերյալ թյուրըմբռնումներն ու հակասությունները վերացնելու համար ռազմական հարվածների ցանկացած կոչ։ Մեր դիրքորոշումը այստեղ բացարձակապես պարզ և հետևողական է։ Մենք բազմիցս զգուշացրել ենք Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության համար սպառնալիք ներկայացնող ռազմական արկածախնդրությունների վնասակարության մասին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։