Սևերո-Կուրիլսկում ցունամիից հետո շրջված մեքենաներ են հայտնաբերվել
Հասարակություն
14:05 30/07/2025
Աշխարհ

Սևերո-Կուրիլսկում ցունամիից հետո շրջված մեքենաներ են հայտնաբերվել

Սևերո-Կուրիլսկում ցունամիից հետո քաղաքացիները շրջված բեռնատար մեքենաներ են հայտնաբերել։ Այդ մասին հաղորդել է Baza Telegram ալիքը։

«Պարամուշիր կղզում շրջված մեքենաներն ու կոնտեյներները Սևերո-Կուրիլսկում տեղի ունեցած ցունամիի հետևանքներն են», -ասվում է հաղորդագրության մեջ։

Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ բնական աղտեի հետևանքով վնասվել է երեք մեքենա, որոնցից մեկը շրջվել է ցունամիի ժամանակ։ Ականատեսները նաև ֆիքսել են ջարդված կոնտեյներներ։

Հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 11:24-ին (Երևանի ժամանակով ժամը 3:24-ին) Կամչատկայի ափի մոտ, Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել մոտ 8.7 մագնիտուդով երկրաշարժ։ Դրան հաջորդել են մինչև 4 մետր բարձրությամբ ցունամիի ալիքներ, որոնք, ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, մասամբ հեղեղել են Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և «Ալաիդ» ձկնորսական ձեռնարկությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder