Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քանի ձայնագրությունն ի հայտ չի եկել, Փաշինյանի յուրաքաչյուր խոսքն արժանահավատության տեսանկյունից կարող ենք կասկածի տանի դնել. Րաֆֆի Ասլանյան
«Նախ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններն իրավունքի տիրությում չենք կարող տեղավորել, բայց Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել մեքենաների մեջ գործող ռադիոկապի ձաւյնագրությունը, որը ոչնչացվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը։
Նա նշեց, որ մտածում է՝ ոչ թե ոչնչացվել են ձայնագրությունները, այլ դիտավորյալ կերպով պահվում են. «Կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար թաքցվում է»։
«Եթե լինեին ձայնագրությունները, մենք կտեսնեիք՝ ով հրահանգեց։ Պաշտպանն անընդհատ ակնարկում է, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ։ Մարդուն գուցե ասել են՝ արագացրու։ Սա է ամբողջ խնդիրը։
Պաշտպանական եզրափակիչ ելույթները, եթե մենք լսում ենք, տպավորությունն այն է, որ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, Արամ Նավասարդյանը պարտավոր է ցուցմունք տալ այդ մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է, թե ոչ։
Վերջին խոսքում նա ակնարկեց՝ արագությունն իր լիազորությունը չէ, բայց երբեք չի ընդունել, որ արագություն է գերազանցել։ Սա է խնդիրը։ Մեր ասածը նաև դա է՝ շարասյան ղեկավար կազմի արարքի գնահատման իմաստով շատ կարևոր է մեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրությունը։ Այսինքն, այդ ձայնագրությունով մենք կտեսնենք, թե յուրաքանչյուրն ինչպիսի հրահանգ է տվել, ինչ գործողություն է կատարել։
Այսօր դատախազությունը մեկնաբանում է, որ շարասյան ղեկավար կազմին հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել օրենքի անորոշության պատճառով, որովհետև անձնական պատասխանատվությունը թեև կառավարության որոշմամբ դրված է նրանց վրա, բայց դրա իրագործման իրավական մեխանիզմները չկան։ Այդ բացն այսօր մեկնաբանվել է շարասյան ղեկավար կազմի օգտին։ Քննություն չի արվում այդ ձայնագրությունների շուրջ։
Ոստիկանությունից պատասխանել են, որ տեխնիկական խոտանի պատճառով իբրև թե ձայնագրություն չի իրականացվել։
Եթե փորձենք Փաշինյանի խոսքի արժանահավատությունը գնահատել, ապա նա պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ձայնագրությունն ի հայտ գա։ Քանի ձայնագրությունն ի հայտ չի եկել, նրա յուրաքաչյուր խոսքը արժանահավատության տեսանկյունից կարող ենք կասկածի տանի դնել»,- ասաց Ր. Ասլանյանը։
Նա նշեց, որ տուժող կողմի կարծիքով առնվազն քրեական պատասխանատվության տիրույթ պետք է բերվեին նաև ավտաշարասյան ղեկավար կազմի պաշտոնտար անձինք՝ պետական պահպանության ծառայության պետի տեղակալը, ավտաշարասյան ղեկավարը՝ ճանապարհային ոստիկանության գումարտակի հրամանատարը։
«Սա ակնհայտ է, բայց, ցավոք, դատախազությունն այլ կարծիք ունի»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
Դատարանի վերդիկտով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել 2003 թ. ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։