Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կացնային հարվածով այս քայլը խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար. Աղասի Թավադյան
ՀԷՑ-ի պետականացման քայլը Հայաստանի համար լրջագույն հիմնահարցեր է առաջացնում, ոչ միայն արտաքին ներդրումներին խոչընդոտելու առումով, այլև էներգետիկ անվտանգության, գործող համակարգի խարխլման հավանականության։ Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ։
Ա. Թավադյան-Սա հանկարծահաս, կացնային որոշում է, որը հանգեցնում է տնտեսական, ներդրումային, քաղաքական, աշխարհաքաղաքական, ինչպես նաև իրավական խնդիրների։ Ինչպես տեսնում ենք, արդեն հանգեցրել են, որովհետև Եվրոպայում արբիտրաժային դատարանը, որը զբաղված է հենց այսպիսի գործերով, որոշում է կայացրել, որ այս գործընթացը պիտի դադարեցվի։ Այսինքը՝ տեսնում ենք, որ սա խնդրահարույց է։
Մեր էլեկտրաէներգիայի համակարգը բավականին մեծ խնդիրներ ունի, խոցելի է և, ճիշտ է, վերջին տարիներին կառավարությունը փորձել է սկալպերով, խիրուրգիկ ճանապարհով դրանք լուծել՝ ազատակացնելով շուկան և այդտեղ որոշակի դրական քայլեր անել՝ մասնավորապես՝ այս պահի շուկայի 20 %-ը պատկանում է այլ խաղացողներին, բայցչի շարունակել։
Այսպես կարելի է շարունակել ազատականացնել շուկան և որոշակի խնդիրներ լուծել, սակայն կառավարությունը չգնաց այդ ճանապարհով։ Չսպասեց, որպեսզի շարունակի այդ քայլը, որոշեց կացնային մեթոդով այդ հարցերը լուծել։ Ամենայն հավանականությամբ, սա կապված է 2026 թվականի ընտրությունների հետ, որոշակի խնդիրներ են լուծում...
Այն համակարգը, որ մեզ հասել է Խորհրդային Միությունից որպես ժառանգություն, պատրաստ չէ և նախատեսված չէ արևային էներգիայի համար։ Կառավարությունը մի կողմից խրախուսում է արևային էներգիայի զարգացումը, մյուս կողմից որոշակի պատնեշներ է դնում, որպեսզի այն հավելյալ չզարգանա, որովհետեև զարգացումը կարող է խաթարել ընդհանուր համակարգը։
Այս և մյուս խնիրները լուծելու համար միլիարդավոր դոլարների ներդրում է պահանջվում...
Այնպես չէ, որ պետականացվեց՝ բոլոր խնդիրները լուծվեցին։ Այնտեղ պետք են մեծաքանակ ներդրումներ։ Հետևաբար ապագայում որևէ գործարարի ինչպե՞ս են կարողանալու ներգրավել ոլորտ, երբ նա ասի՝ եթե ես միլիարդավոր դոլարներ եմ ներդնելու, որպեսզի այդ ամենն արդիականացնեմ, ով է ինձ երաշխիք տալու, որ վաղը չէ մյուս օրը նորից օրենք չի փոխվի և նորից էդ ամեն ինչը չի ազգայնացվի։ Այսպիսի ներդրումային խնդիրներ են առաջանալու։ Այստեղ ներդրումներերի համար վստահության անկում է լինելու, իսկ ներդրողի համար վստահությունը շատ կարևոր է։ Կացնային հարվածով այս քայլը խնդիրներ է ստեղծում։
Ոչ թե պետք է հանկարծակի քայլ արվի 2026 թվականի ընտրությունների նախօրեին, որը տպավորություն է ստեղծում, որ գործընթացը քաղաքական է, այլ շարունակեն նախորդ քաղաքականությունը, որը բավականին արդյունավետ էր...
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։