Գետամեջի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհի կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից
Հասարակություն
10:54 30/07/2025
Հայաստան

Գետամեջի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհի կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գետամեջի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհի կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից