Ալ Ջազիրա. Մայիսի վերջից ի վեր Գազայի հատվածում օգնության կետերում զոհվել է ավելի քան 770 մարդ, միայն նախորդ օրը 97 պաղեստինցի է զոհվել
Քաղաքական
10:27 10/07/2025
Աշխարհ

Ալ Ջազիրա. Մայիսի վերջից ի վեր Գազայի հատվածում օգնության կետերում զոհվել է ավելի քան 770 մարդ, միայն նախորդ օրը 97 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 770 պաղեստինցի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,այդ մասին հաղորդում է քատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

«Մայիսի 27-ից ի վեր Իսրայելի իշխանությունների կողմից Միացյալ Նահանգների մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) բաշխման կետեր դիմելիս զոհված բնակիչների թիվը գերազանցել է 770-ը»,-նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ալ Ջազիրան», միջազգային կազմակերպությունները մի քանի շաբաթ է, ինչ տագնապ են հնչեցնում այն ​​​​բանի պատճառով, որ 2.1 միլիոն Գազայի բնակիչներ բախվում են սննդի աղետալի պակասի, իսկ օգնության մատակարարումները անկանոն են։

Մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարեց Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ «Գեդեոնի կառքերը» անվամբ լայնածավալ ցամաքային գործողության շրջանակներում։ Դրա հայտարարված նպատակը Համասի շարժման վերջնական ջախջախումն է և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ամբողջ Գազայի հատվածը վերահսկողությունը ստանձնելու ծրագրերի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալ Ջազիրա. Մայիսի վերջից ի վեր Գազայի հատվածում օգնության կետերում զոհվել է ավելի քան 770 մարդ, միայն նախորդ օրը 97 պաղեստինցի է զոհվել