Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի
Իրավունք
16:09 30/07/2025
Հայաստան

Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի

2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը։ Այս մասին հայտնում է  Սամվել Կարապետյնաի փաստաբանական խմբի անդամ Լիաննա Գասպարյանը։ 

«Հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ»,- գրել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի