Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի սաստկացող պահանջների պայմաններում խոսում ենք հարաբերությունների նորմալացման մասին, բայց դա նորմալացում չէ, կապիտուլյացիա է. Քաղաքագետ
«Պատերազմում կատասրտոֆիկ պարտությունից հետո դադարել ենք գործոն լինել։ Մինչ այդ մեզ խոստացված էին որոշակի երաշխիքներ, որոնք լուրջ երաշխիքներ էին»,- «Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում» գրքի շնորհանդեսին ասաց գրքի հեղինակ, քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի (Lehigh University) դասախոս Արման Գրիգորյանը։
Նա նշեց, որ պատերազմից հետո վիճակն արմատապես տարբեր է. «Պատերազմից հետո, երբ մենք մերժեցինք բոլոր առաջարկները, պատերազմից հետո հիմնական երաշխավորի դեմ բավականին քննադատական, եթե չասեմ թշնամական վերաբերմունք որդեգրեցինք՝ Ռուսաստանին մեղադրելով ամեն ինչի մեջ, Ռուսաստանի վրա բարդելով պատերազմի պատասխանատվությունը, մեղադրելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքի մեջ... Այդ ամենը նշանակություն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունները թունավորելու առումով։ Դրանք միայն խոսքերի մակարդակով չէին։
Հայաստանի իշխանությունները հստակորեն արտահայատված միտում են ունեցել երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու և դա չէր կարող չարժանանալ Ռուսաստանի հակազդեցությանը։ Ռուսները 2008 թվականին կարմիր գծեր են քաշել նախկին Խորհրդային միության սահմանների երկայնքով, բացի Բալթյան հանրապետությունները, որից այս կողմ որևէ արտաքին ուժ, ռազմաքաղաքական ներկայություն կամ դաշինքեր, այլ ներկայացուցչության տեսքով չի կարող ունենալ։ Մենք դրա դեմ գնացինք՝ մեր հռետորաբանությամբ, վարքագծով, որոշակի քայլերով։ Մենք այդ բաներն արել ենք ու ակնկալել ենք՝ ռուսները միևնույնն է, իրենց պարտականությունները նույնությամբ պետք է կատարեն։ Այդպես չի լինում»։
Նա նաև ասաց՝ 2020 թվականից հետո որևէ անգամ չի պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի կամ չպետք է նորմալացնել, պետք է Սևրի պայմանագիրը սեղանի վրա դրվի։
«Միակ տարբերությունն իմ փաստարկների մեջ այն է, որ եթե այն ժամանակ մենք խաղաղ ճանապարհով որպես գործոն այդ հարաբերությունները նորմալացանելու էինք, ունենալու էինք որոշակի միջազգային երաշխիքներ, որոշակի երաշխիքներ գոյություն ունեցող անվտանգության համակարգի կոնտեքստում, հիմա մենք ուզում ենք դուրս գալ այդ անվտանգության համակարգի կոնտեքստից մի դեպքում, երբ որ Ադրբեջանի հետ մենք խաղաղ ձևով չլուծեցինք դա, պատերազմը տանուլ տվեցինք, Ադրբեջանի ակնհայտորեն արտահայտված շարունակվող, սաստկացող պահանջների պայմաններում մենք խոսում ենք ինչ-որ հարաբերությունների նորմալացման մասին, դա նորմալացում չէ, կապիտուլյացիա է»։