Կալիֆոռնիայում ամերիկյան F-35 կործանիչ է վթարի ենթարկվել
Քաղաքական
09:42 31/07/2025
Աշխարհ

Կալիֆոռնիայում ամերիկյան F-35 կործանիչ է վթարի ենթարկվել

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ է կործանվել Կալիֆոռնիայում։ Այս մասին հայտնել է ABC News-ը։

Լրատվական գործակալությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի կենտրոնական մասում գտնվող Լեմուրի ռազմածովային ավիաբազայում։

«Օդաչուն կարողացել է հաջողությամբ կատապուլտվել և վնասվածքներ չունի։ Անձնակազմի շրջանում այլ զոհեր չկան», -ասվում է հաղորդագրության մեջ։

 
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալիֆոռնիայում ամերիկյան F-35 կործանիչ է վթարի ենթարկվել