Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես ինձ հերոս չեմ համարում». մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը՝ Կամչատկայում երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին
«Ես ինձ հերոս չեմ համարում. դա մեր աշխատանքն է», - «Իզվեստիա»-ի թղթակցին ասել է Կամչատկայի տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը՝ պատմելով, թե ինչպես է ուժեղ երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունել։
«Նման պայմանները Կամչատկայում սովորական են. մենք անընդհատ ցնցումների մեջ ենք և արդեն սովորել ենք դրան», - նշել է նա։
Մհեր Ադամյանն ընդգծել է, որ բնական աղետի ժամանակ ինքը և իր գործընկերները չեն քնել՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների արագ տարհանումն ապահովելու համար։
Չնայած Պետրոպավլովսկ-Կամչատկում տեղի ունեցած երկրաշարժին, բժշկական անձնակազմը ցուցաբերել է բացառիկ քաջություն՝ հաջողությամբ ընդունելով երկու ծնունդ։ Կանանցից մեկը բնական ճանապարհով է ծննդաբերել, իսկ մյուսը՝ կեսարյան հատմամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին Կամչատկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Հենց այդ ժամանակ Կամչատկայի տարածաշրջանային ծննդատանը ծննդաբերելիս է լինում 14-ամյա հղին։Այդ պահին սենյալում եղել են միայն մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդկանի մայրը և անեսթեզիոլոգը:
Ծնվել է աղջիկ երեխա։ Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։