Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրաձգության ԵԱ. Հայաստանի հավաքականը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ
Հայաստանի հրաձգության հավաքականն ավարտել է մրցելույթը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում։ Մեր թիմը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ մՄեծահասակների պայքարում Հայաստանն ունի 2 Եվրոպայի չեմպիոն՝ Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն են դարձել Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։
Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Մեր տղամարդկանց և կանանց թիմերը երեք անգամ դարձել են չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, և մեկ անգամ էլ բրոնզե մեդալակիր։
Երիտասարդների պայքարում ԵԱ-ի հաղթող է դարձել Աիդա Ազատյանը։ Մեր մարզուհին արծաթե մեդալ է նվաճել նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ։



