Ավանեսյանը խոստովանեց, որ դեղերի և դրանց ներմուծման համար փորձաքննություն իրականացնող միակ ՊՈԱԿ-ը չունի որևէ միջազգային հավատարմագիր. Անուշ Պողոսյան
Առողջություն
15:04 01/08/2025
Հայաստան

Ավանեսյանը խոստովանեց, որ դեղերի և դրանց ներմուծման համար փորձաքննություն իրականացնող միակ ՊՈԱԿ-ը չունի որևէ միջազգային հավատարմագիր. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ

Անահիտ Ավանեսյանն իր էջում գրել է «Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման:

Շուտով»։

Ստացվում է, որ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ՀՀ-ում լիազորված է դեղերի, դեղագործական և առողջապահական ապրանքների միակ փորձագիտական ոլորտային կազմակերպություն, և որի նպատակը անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է, ըստ լիազոր մարմնի ղեկավարի, չունի միջազգային հավատարմագիր։

ՀՀ-ում շրջանառվող դեղերի 92 % ներմուծվում է արտերկրներից, իսկ ներմուծելուց առաջ պետք է գրանցում ունենան ՀՀ-ում։ Ստացվում է, որ դեղերի, դեղագործական և առողջապահական ապրանքների գրանցման, ինչպես նաև ներմուծման համար միակ փորձաքննություն իրականացնող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի որևէ միջազգային հավատարմագիր կամ հավաստագիր։

Այսինքն, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը օրինակ չունի միջազգայնորեն ընդունված լիցենզիա, կամ ISO /9001, 17025/ միջազգային ընդունված հավաստագիր, պատշաճ լաբորատոր գործունեություն ՊԼԳ կապված դեղերի առողջապահական ապրանքների փորձաքննությունների հետ։

Այստեղից ողջամիտ հարց կամ հարցեր են առաջանում, եթե մի կառույց չունի համապատասխան հավատարմագրեր կամ հավաստագիր, ինչպես է իրականացնում փորձաքննություն դեղագործական գործունեությամբ զբաղվող ընկերություններում, գանձելով մի քանի հարյուր հազար կամ միլիոն ՀՀ դրամ, այդ ծառայությունները մատուցելու համար և վերջում, ուշագրավը այն է, որ տրամադրում միջազգային հավաստագիր, օրինակ պատշաճ արտադրական գործունեության ՊԱԳ կամ պատշաճ բաշխման գործունեության ՊԲԳ հավաստագրեր։

Ամփոփելով տվյալ ի հայտ եկած իրավիճակը, կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, չունենալով միջազգային հավաստագիր, կատարում է տարբեր փորձաքննություններ, տրամադրում է եզրակացություններ, այդ թվում միջազգային, որի իրավունքը առնվազն երրորդ երկրների հետ կապված չունի։

Կրկին հարց է առաջանում, արդյո՞ք «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր սարքավորումները տեխնիկական և գործառնական առումով հավաստագրված են և համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող փորձագետները ունեն միջազգային հավաստագրեր, որով իրավասություն է տալիս կատարել փորձաքննություններ։

Ամփոփելով ամբողջ վերոգրյալը, ստացում է որ ՀՀ-ում դեղերի, բժշկական ապրանքների որակի լաբորատոր փորձաքննությունը և վերահսկողությունը իրականացնում է մի կազմակերպություն, որը չունի այդ ամենը իրականացնելու միջազգային հավաստագիր։ Այդ դեպքում, ինչու է ՀՀ-ում գործող տնտեսավարողներից պահանջվում որ վերջինները ունենան միջազգային հավաստագրեր, հակառակ դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը այդ կազմակերպություններին զրկում է տրամադրված լիցենզիայից։

Հ.Գ. Տիկին նախարար, վերջերս հպարտանում էիք 《Էրեբունի》ԲԿ֊ի միջազգային սերտիֆիկատով, կարող է՞դիմեք Հ.Քուշկյանին, արագ կազմակերպի....»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder