«Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել
Կրթություն, գիտություն
10:58 01/08/2025
Հայաստան

«Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել

Հայաստանի  ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված  «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ 

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը,  «Այբ» դպրոցի 12-րդ դասարան աշակերտ Վահագն Ալոյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ և երրորդ օր՝ մուլտիմեդիայի երկու առաջադրանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել