Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դերասան Կարեն Կարագուլյանին, որը խաղացել է «Օսկար» մրցանակակիր «Անորա» ֆիլմի ամենահիշարժան դերերից մեկը, նկատել են հանրահայտ դերասան Բրեդ Փիթի հետ Լոս Անջելեսում՝ «Մի անգամ... Հոլիվուդում» սփին-օֆֆի վրա աշխատելիս։ Այս մասին հայտնում է Հայկական կինոընկերությունը։
Սակայն նրա մասնակցությունը նախագծին դեռևս պաշտոնապես հաստատված չէ։
Ֆիլմի նկարահանումները, որը ներկայումս կոչվում է «Քլիֆ Բութի շարունակական արկածները», սկսվել են հուլիսի 28-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Ֆինչերը, սցենարի հեղինակը՝ Քվենտին Տարանտինոն, ով նաև նկարահանել է բնօրինակ ֆիլմը։
Դերասանական կազմում են նաև Յահյա Աբդուլ-Մատին II-ը, Էլիզաբեթ Դեբիկին, Կարլա Գուջինոն («Լրտես երեխաները»)։