Երևանի փոխքաղաքապետն ամբողջովին արդարացված է համարում Լոպեսի համերգի համար 7 միլիոն դոլարի հատկացումը
Հասարակություն
15:39 02/08/2025
Հայաստան

Երևանի փոխքաղաքապետն ամբողջովին արդարացված է համարում Լոպեսի համերգի համար 7 միլիոն դոլարի հատկացումը

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն այն կարծիքին է, որ համաշխարհային աստղեծ Ջեիֆեր Լոպեսի համերգի համար նախատեսված ծախսն արդարցված է.

««Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:

15000*500=7,500,000

Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,-գրել է Արմեն Փամբուխչյանը։

Հիշեցնենք, որ  "Up all night" խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում  Լոպեսի երևանյան համերգը կկայանա օգոստոսի 3-ին   Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder