Խաչատուրյանը խախտել է սահմանադրությունը և տիրացել վարչապետի լիազորություններին. Էդգար Ղազարյան
Քաղաքական
13:41 03/08/2025
Հայաստան

Խաչատուրյանը խախտել է սահմանադրությունը և տիրացել վարչապետի լիազորություններին. Էդգար Ղազարյան

«Սյունիքի մարզպերատարանում անցակցրած խորհրդակցության ժամանակ Խաչատուրյանը բառացի խոսում է Սյունիքի դարպասները բացելու, դրա օգուտների մասին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիքի մարզ այցելելուն, ընդգծելով, որ  «դարպաս», «բացել» բառերը պատահական չեն։

Ղազարյանը հայտնեց, որ Վահագն Խաչատուրյանը ոչ թե դավադրավբար է այցելել Սյունիք, թռնելով Նիկոլ փաշինյանի գլխից, այլ հակառակը՝ Փաշինյանի հանձնարարությունն է կատարել։

Ղազարյանը հիշեցրեց, որ  Փաշինյանի հանձնարարությամբ ՔՊ-ականներն այցելում են մարզեր և խաղաղություն քարոզում, վերջերս էլ այցելել են Ջերմուկ և ադրբեջանական դիրքերի ուղիղ նշանառության տակ «Ջերմուկի զարգացման» վերաբերյալ քննարկում կազմակերպել։

Հասարակական քաղաքական գործիչը, բացատրելով որ ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ում, մյուս պաշտոնյանների նման՝ տարակուսեց, որ ՆԳՆ, ԱԱԾ ՊՆ տարածքային կառույցների ներկայացուցիչները մասնակցել են մարզպետարանում վահագն Խաչատուրյանի հրավիրած խորհրդակցության և զեկույցներ ներկայացրել;

«Հանրապետության նախագահը խախտել է սահմանադրությունը և տիրացել վարչապետի՝ գործադիր իշխանության լիազորություններին»,-հայտարարեց Ղազարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder