Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ խոշոև ավտովթար է տեղի ունեցել Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին.
«Օգոստոսի 2-ին, ժամը 20։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը․ ավտոմեքենայում հայտնաբերվել է արգելափակված վարորդի, իսկ մոտակայքում (մոտ 5 մ հեռու)՝ ուղևորի դիերը։
shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածները ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են։ Մահացածներից մեկը 64-ամյա կին է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մյուսը 64-ամյա վարորդն է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ արգելափակված վիճակում, իսկ վիրավորը 84-ամյա կին է, ով տեղափոխվել է հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և ուղևորի դիի հետ միասին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»: