Եմենում միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, կան տասնյակ անհետ կորածներ
Հասարակություն
10:11 04/08/2025
Աշխարհ

Եմենում միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, կան տասնյակ անհետ կորածներ

Եմենի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի։ Վերջին տվյալները հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Եմենում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Աբդուսատտոր Եսոևին։

Ռոյթերսը նախկինում հայտնել էր 54 մահվան մասին՝ հղում անելով Եմենի առողջապահության նախարարությանը։

«Կիրակի օրը Եմենի ափերի մոտ գտնվող ջրերում նավակ է խորտակվել, որի հետևանքով զոհվել է 68 աֆրիկացի միգրանտ»,-գրում է գործակալությունը։

Նրա խոսքով՝ նավի խորտակումից փրկվել է միայն 12 միգրանտ, մնացածը անհետ կորած են համարվում և ենթադրաբար մահացած են։ Ավելի վաղ «Սինհուա» լրատվական գործակալությունը, հղում անելով եմենական աղբյուրներին, հայտնել էր, որ Եմենի հարավում Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից մոտ 150 միգրանտ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, տասնյակները՝ անհետ կորած։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եմենում միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, կան տասնյակ անհետ կորածներ