Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա ծախսված 6 միլիոն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 միլիոն դոլար. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանը հայտնում է, որ համաշխարհային աստեղ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար Հայաստանը ծախսել է 6 մլն դոլար, դիմաց ստացել է ավելի քան 13,3 մլն դոլար գումար։
«Ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15 000 զբոսաշրջիկ։
2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։
Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»,- գրել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը կայացել է նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
