Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն այցելել են Արմեն Աշոտյանին` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար
Իրավունք
13:35 04/08/2025
Հայաստան

Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն այցելել են Արմեն Աշոտյանին` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար

Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար: Պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ, ըստ դատարանի որոշման, Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն:

«Շաբաթեկան 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:

Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Տ.Աթանեսյանը։

Հիշեցենք, որ  Արմեն Աշոտյանը տնային կալանքում է 2024թ–ի սեպտեմբերի 10–ից, մինչ այդ` 2023–ի հունիսի 16–ից նա կալանավորված էր։ Օգոստոսի 1-ին փաստաբանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքը  վարչական վերահսկողությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն այցելել են Արմեն Աշոտյանին` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար