Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չպետք է հույսը դնել այն փաստի վրա, որ «Նիկոլն ուր էր, որ եկեղեցին կար». Աշոտյան
«Կհաջողի՞ Փաշինյանի հարձակումը եկեղեցու վրա, կփլվի՞ եկեղեցին։ Իհարկե, ոչ։ Բայց նստել ու հավատալ եկեղեցու աստվածային, մոգական ուժին ու ասել՝ մեկա չի հաջողվելու, չէ»,- ասուլիում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ու իշխանության հարձակումներին եկեղեցու, Վեհափառի ու հոգևորականանների մասին հարցերին։
Նա շարունակեց. «Չեմ կարծում, որ պետք է շատ բեռ մնա եկեղեցու վրա եկեղեցին պաշտպանելու համար։ Դա ճիշտ չէ։ Իհարկե, առաջնահերթը Վեհափառի խոսքն է, իր ակնկալիքներն իր հավատավոր հոտից։ Բայց հավատավոր հոտը, ևս հետևելով իր հովվին, չպետք է հույսը դնի այն փաստի վրա, որ Նիկոլն ուր էր, որ եկեղեցին կար։ Այո, եկեղեցին Սովտեի ժամանակ էլ չքանդվեց, բայց 70 տարի տանջվեց»։