Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավինյանը, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի` հսկիչ բոբոների միջոցով վախեցնել քաղաքացիներին ու մուռ հանել. Ավագանու անդամ
«Տիգրան Ավինյանը, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից, քանի որ 2023թ թվականին դուք նրանց մերժել եք՝ ձայն չեք տվել և Երևան քաղաքում խայտառակ պարտություն են կրել»,- ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
Նա նշել է, որ երեկվանից Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչության աշխատակիցները՝ հսկիչ բոբոները մտել են տրանսպորտային միջոցներ և քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով ստիպում են, որ վճարեն չբարեփոխված, խայտառակ վիճակում հայտնված տրանսպորտի համար, այլապես կտուգանեն:
«Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել այս խայտառակ նախագիծը, քանի որ Երևանում գոյություն ունեն 12 մետրանոց մեծ ավտոբուսներ, իսկ այդ հսկիչ բոբոն չի կարողանալու մուտք գործել ավտոբուսներ և յուրաքանչյուրիդ հերթով ստուգել: Հիշեցնեմ՝ իրավունք չունեն ձեր բանկային քարտը ստուգել։ Այս գործեալաոճը, մեթոդը ընդունելու են վախեցնելու համարմ, որ ստիպված վճարեն։ Եթե իրենց այս մեթոդն աշխատեց, իրենց երազած 300 դրամն են դարձնելու տրանսպորտի գինը»,- ասել է նա: