Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խոշոր հրդեհի Վաղարշապատ քաղաքում, քաղաքացիներ են տարհանվել(Լրացված)
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ 07։39-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով․ փրկարարները շենքից տարհանել են 7 քաղաքացու։