Աղվան Արշակյանի գործով՝ հիմա էլ ՄԻՊ-ի շենքում հոսանք չկա
Իրավունք
19:36 06/08/2025

Աղվան Արշակյանի գործով՝ հիմա էլ ՄԻՊ-ի շենքում հոսանք չկա

Հասարակությունը ուշադիր հետևում է քաղաքական բանտարկյալների դատավարություններին, առողջությանը, թեպետ՝  դեռևս դրանց վրա ազդել չի կարողանում։ 

«Աղվանի գործով հրատապ կերպով նոր միջնորդություն ներկայացնելու համար ՄԻՊ-ից խնդրում ենք իրենց արձանագրումների վերաբերյալ գրություն: ՄԻՊ աշխատակիցներն, ի պատիվ իրենց, բավականին օպերատիվ արձագանքում են ու ամեն ջանք գործադրում գրությունն այսօր տրամադրելու համար:

Րոպե-րոպե սպասում ենք գրությանը ու օրվա վերջում տեղեկանում, որ գրությունը տեխնիկապես հնարավոր չի լինում ուղարկել ՄԻՊ աշխատակազմի շենքում հոսանք չլինելու պատճառով:

Վարագույր»,- հայտնել է Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությանը։ 

«Փաստորեն, ՀԷՑ-ն էլ միացավ Աղվանի նկատմամբ հետապնդմանը…»,-մեկնաբանել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder