Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսկ ՔՊ-ական մարզպետի ծեծի արդյունքում զինվորականը հայտնվում է կոմայում. Գոհար Մելոյան
«Գարիկ Գալեյանին ազատազրկում են.
Նախ, Գարիկ Գալեյանը Արցախյան 44-օրյա պատերազմին նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հայրն է, ով, իր հերթին, եւս մասնակցել է պատերազմին;
Ամիսներ շարունակ տնային կալանքի տակ գտնվող Գալեյանը վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման՝ խուլիգանության հանցակազմով.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
- Այս մեղադրանքով ՈՉ ՈՔ ազատազրկման տեսքով պատիժ չի կրում Հայաստանում:
- Գարիկ Գալեյանը էմոցիոնալ վիճակում դիմացինի վրա խմելու շշով ջուր է լցրեր. սա է մեղադրանքի հիմքն ու «խուլիգանությունը»:
- Այս նույն մեղադրանքով Գալեյանը կալանավորվել է ու ամիսներ գտնում է տնային կալանքի տակ։
- Գալեյանի անազատությունը բացահայտ խոշտանգում է, որովհետեւ, եթե որդուն կորցրած հայրը ցավի մորմոքը մի փոքր փարատում էր Եռաբուր այցերով՝ արդեն ամիսներ է ԶՐԿՎԱԾ Է որդու շիրիմին այցելելու հնարավորությունից։
- Միեւնույն ժամանակ,
- ԱԺ նախագահ հրահանգավորում է իր անվտանգության աշխատակիցներին բռնել մարդու ձեռքերը, որպեսզի անխոչընդոտ թքի վրան.
- մեկ այլ ՔՊ պատգամավոր որդու հետ կայանման համար մարդ են ծեծում.
- մեկ այլ ՔՊ-ական մարզպետի ծեծի արդյունքում զինվորականը հայտնվում է կոմայում.
Ու ի՞նչ, ՈՉԻՆՉ
»,-գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը;