Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
21:50 06/08/2025
Հայաստան

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին»։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder