Հերթական ՔՊ-ականն է պաշտոն ստացել ՀԷՑ-ում
Քաղաքական
11:09 06/08/2025
Հայաստան

Հերթական ՔՊ-ականն է պաշտոն ստացել ՀԷՑ-ում

Բյուրեղավան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտնում է, 

«Ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար»,- մասնավորապես գրել է Վարդևանյանը։ 

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո մի քանի ՔՊ-ականներ արդեն պաշտոններ են ստացել. Սարիկ Մինասյանը  նշանակվում է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն,  Տիգրան Հովսեփյանը՝ «Դեբեդ» մասնաճյուղի ղեկավար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder