Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակությունը ուշադիր հետևում է քաղաքական բանտարկյալների դատավարություններին, առողջությանը, թեպետ՝ դեռևս դրանց վրա ազդել չի կարողանում։
«Աղվանի գործով հրատապ կերպով նոր միջնորդություն ներկայացնելու համար ՄԻՊ-ից խնդրում ենք իրենց արձանագրումների վերաբերյալ գրություն: ՄԻՊ աշխատակիցներն, ի պատիվ իրենց, բավականին օպերատիվ արձագանքում են ու ամեն ջանք գործադրում գրությունն այսօր տրամադրելու համար:
Րոպե-րոպե սպասում ենք գրությանը ու օրվա վերջում տեղեկանում, որ գրությունը տեխնիկապես հնարավոր չի լինում ուղարկել ՄԻՊ աշխատակազմի շենքում հոսանք չլինելու պատճառով:
Վարագույր»,- հայտնել է Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությանը։
«Փաստորեն, ՀԷՑ-ն էլ միացավ Աղվանի նկատմամբ հետապնդմանը…»,-մեկնաբանել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։