Բոզումբաևը հայտնել է, որ ադրբեջանական ինքնաթիռի վթարի հաշվետվությունը մի քանի ամիսից կլինի
Հասարակություն
18:36 07/08/2025

Բոզումբաևը հայտնել է, որ ադրբեջանական ինքնաթիռի վթարի հաշվետվությունը մի քանի ամիսից կլինի

Ակտաուում վթարված ադրբեջանական AZAL ինքնաթիռի հետաքննության հաշվետվությունը պատրաստ կլինի մի քանի ամսից։ Այս մասին հայտնել է  Ղազախստանի վարչապետ Կանատ Բոզումբաև՝ հայտնում է  informburo.kz-ը։

Բոզումբաևի խոսքով՝  ընկած ինքնաթիռի մի քանի մասեր հետազոտվում են արտասահմանում, ավիավթարի քննությանը մասնակցում են միջազգային փորձագետներ։ 

Ղազախստանի իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ անալիզների փուլն ավարտված է, ու հիմա անցում է վերջնական հաշվետվության նախապատրաստ,ան փուլին։
 
Կարծում եմ՝ պետք է զինվել համբերությամբ։ ՄԻ քանի ամսից կլինի վերջնական հաշվետվությունը,-բրիֆինգի ժամանակ ասել է Բոզումբաևը։

Նա հայտնել է, որ ինքնաթիռի վնասման պատճառները պետք է ցույց տան պայթունատեխնիկական փորձագետները։ Միաժամանակ շեշտել է, որ պետք չէ քաղաքականացնել ավիավթարը։ 

Ինքնաթիռը, որ թռնում էր Բաքվից Գրոզնի 2024 թվականի դեկտեմբերի 25-ին, ընկել էր Ակտաուից մի քանի կմ հեռու։ Ինքնաթիռում 62 ուղևոր էին Ադրբեջանից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, նաև՝ անձնակազմի 5 անդամներ։ Վթարից փրկվել էին 29-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder