Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բոզումբաևը հայտնել է, որ ադրբեջանական ինքնաթիռի վթարի հաշվետվությունը մի քանի ամիսից կլինի
Ակտաուում վթարված ադրբեջանական AZAL ինքնաթիռի հետաքննության հաշվետվությունը պատրաստ կլինի մի քանի ամսից։ Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Կանատ Բոզումբաև՝ հայտնում է informburo.kz-ը։
Բոզումբաևի խոսքով՝ ընկած ինքնաթիռի մի քանի մասեր հետազոտվում են արտասահմանում, ավիավթարի քննությանը մասնակցում են միջազգային փորձագետներ։
Ղազախստանի իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ անալիզների փուլն ավարտված է, ու հիմա անցում է վերջնական հաշվետվության նախապատրաստ,ան փուլին։
Կարծում եմ՝ պետք է զինվել համբերությամբ։ ՄԻ քանի ամսից կլինի վերջնական հաշվետվությունը,-բրիֆինգի ժամանակ ասել է Բոզումբաևը։
Նա հայտնել է, որ ինքնաթիռի վնասման պատճառները պետք է ցույց տան պայթունատեխնիկական փորձագետները։ Միաժամանակ շեշտել է, որ պետք չէ քաղաքականացնել ավիավթարը։
Ինքնաթիռը, որ թռնում էր Բաքվից Գրոզնի 2024 թվականի դեկտեմբերի 25-ին, ընկել էր Ակտաուից մի քանի կմ հեռու։ Ինքնաթիռում 62 ուղևոր էին Ադրբեջանից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, նաև՝ անձնակազմի 5 անդամներ։ Վթարից փրկվել էին 29-ը։