Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էլի պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարանք.Գևորգ Պապոյանը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի մասին
«Ես բազմաթիվ բանակցություններ եմ ունեցել իմ վրաց գործընկերների հետ և այն կապված է եղել կոնյակի խնդրի հետ, հեղուկ գազի մասին չի եղել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով դիտարկմանը որ հեղուկ գազը Հայաստանում թանկացել է, քանի որ Վրաստանում այն տեղափոխող մեքենաներից մի քանի հազար դոլար կաշառք են վերցնում։
Պապոյանը նշեց, որ Հակակոռուպցիոն դատարան է դիմել այն հոդվածի մասով, որում ասվում է, որ Վրաստանում հեղուկ գազ տեղափոխող մեքենաներից կաշառք վերցնելու մեխանիզմում նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են։
Պապոյանը հույս հայտնեց, որ եթե հակակառուպցիոն դատարնը նման բան չհաստատի, ապա լրագրողը հրապարակային կհերքի իր հոդվածը։
Պապոյանը հայտնեց որ Եկեղեցին գրոհելը ՔՊ-ի օրակարգից դուրս չի եկել։
Նա պատասխանեց նաև Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանին ուղղված իր գրառման մասին հարցին, որում հայտարարել էր. «Մարդիկ ուզում են լոռին վերափոխել, բայց չեն կարողանում մի գործարան կառուցել»։
«Խոսքը վերաբերում է Հրազդանում մետաղաձուլական գործարանին, որի կառուցման համար կառավարությունը շատ մեծ ջանքեր է գործադրել, մենք նրանց աջակցել ենք տարբեր գործիքակազմերով, այդ թվում նաև 2024 թվականին հենց իմ նախաձեռնությմաբ Ազատ տնտեսական գոտում է այդ գործարանն ընդգրկվել, որ այդ ներդրումը վերջապես տեղի ունենա, որովհետև GTB-ն արեց ներդրումներ, այնտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, Քարկերտի մետաղձուլարանը կառուցվեց, այնտեղ հարյուրավոր մարդիկ աշխատում են, «Միկմետալ»-ը արեց այնտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, միայն այդ գործարանն է, որ չենք կարողանում վերջին հասցնել։ Ճիշտն անսած, էլի պատրաստ ենք աջակցել ինչով կարանք»,-ասաց Պապոյանը՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Հրազդանի մետաղաձուլական գործարանի կառուցմանը՝ հավելելով բազմիցս հանդիպել է նարեկ կարապետյանի հետ, վերջին անգամ՝ 1 ամիս առաջ։