Պարտության եզրին էի, բոլոր ջանքերը ներդրեցի և նույնիսկ ավելին արեցի. Խաչանովը՝ Զվերևին հաղթելուց հետո
Աշխարհում
10:36 07/08/2025
Աշխարհ

Պարտության եզրին էի, բոլոր ջանքերը ներդրեցի և նույնիսկ ավելին արեցի. Խաչանովը՝ Զվերևին հաղթելուց հետո

«Ես բոլոր ջանքերը ներդրեցի և նույնիսկ ավելին արեցի, քան կարող էի։ Խաղը շատ դժվար և լարված էր։ Ուրախ եմ, որ կարողացա հաղթել այս մրցակցի հետ վերջին հանդիպումներում մի քանի անհաջողություններից հետո»,- ասել է աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը՝ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզչափակչում Գերմանիայի ներկայացուցիչ, աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին հաղթելուց հետո։

«Այսօր ես պարտության եզրին էի և եթե գնդակը նրա հարվածից հետո չանցներ ցանցի վրայով, մենք չէինք քննարկի եզրափակիչը», - Խաչանովի խոսքերն է մեջբերել ATP-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Խաչանովը չէր կարողացել հաղթել Զվերևին 2019 թվականից ի վեր:

Օգոստոսի 8-ին կայանալիք եզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա Բեն Շելթոն/Թեյլոր Ֆրից զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարտության եզրին էի, բոլոր ջանքերը ներդրեցի և նույնիսկ ավելին արեցի. Խաչանովը՝ Զվերևին հաղթելուց հետո