Ինչ փաստաթղթեր կստորագրեն Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը Սպիտակ տանը. լրագրողը մանրամասներ է հայտնել
Քաղաքական
15:38 07/08/2025
Աշխարհ

Ինչ փաստաթղթեր կստորագրեն Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը Սպիտակ տանը. լրագրողը մանրամասներ է հայտնել

Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրները, X-ում հրապարակել է օգոստոսի 8-ին  Վաշնգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրման պատրաստվող փաստաթղթերի ցանկը։ 

Ինչ է սպասվում.

.համատեղ հռչակագրի ստորագրում; 
.խաղաղության համաձայնագրի նախաստորագրում; 
.ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակի ստորագրում; 
.Հայաստան-ԱՄՆ և ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հուշագրերի ընդունում:

«Ռաուֆօղլուի խոսքով՝ «միջանցքի» թեման այլևս չկա, այժմ ուշադրության կենտրոնում է տարանցման և զարգացման նոր ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։ Այն Ադրբեջանի համար կապահովի անարգել կոմերցիոն հասանելիություն իր հիմնական տարածքից մինչև Նախիջևան։ Նախագիծը դիրքավորվում է որպես ամբողջ «Միջին միջանցքի» վերափոխման հնարավորություն»,- գրում է Սպուտնիկ  Armenia-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ փաստաթղթեր կստորագրեն Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը Սպիտակ տանը. լրագրողը մանրամասներ է հայտնել