Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով
Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր hրապարակեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի վճիտը:
Դատարանը Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչեց 2021թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կերտով նախատեսված հանացանքի կատարման մեջ՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։
Ռ.Վարդազարյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով, որպես լրացուցիչ պատիժ՝ տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոնների զբաղեցնելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով։
Ռ. Վարդազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռը կարելի է բողոքարկվել՝ այն ստանալու օրվանից մեկ ամիս ժամկետում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։



Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ռուբեն Էդուարդի Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: