Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև ՀՀ-ի համար` փոխադարձ առավելություններով․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական
15:24 08/08/2025
Հայաստան

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև ՀՀ-ի համար` փոխադարձ առավելություններով․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է.

Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև ՀՀ-ի համար` փոխադարձ առավելություններով․ Ռուբեն Ռուբինյան