3-4 մաhաgած երեխա տեսա. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով վկա
Իրավունք
15:34 08/08/2025
Հայաստան

3-4 մաhաgած երեխա տեսա. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով վկա

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, հարվաքննվում են վկաները։ 

Վկա Շիրազ Խաչատրյանը պատմեց, երբ հասել է, կացարանի տանիքը վառվում էր, ներսում կրակ չի տեսել։

«Որ մտել ենք քանդած տեղը, աջ կողմում երեխա կար, մահճակալի վր, պատգարակը մոտեցրել էի, որ պատգարակի վրա դնեին։  3-4 մահացած երեխա տեսա։ Որտեղ տրակտորը խփել էր, այնտեղ երեխա կար, քարերն եմ այն կողմ գցել, սպիտակեղեն կար, պատգարակն եմ մոտեցրել, որ տեղափոխեն»,- պատմեց վկան։

Նա նշեց, որ դեպքի վայրում խոսում էին՝ սպան անզգուշությամբ կրակ վառելիս բենզինը շուռ է տվել, անձնակազմը վառվել է։ 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-    սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի
ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder