Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի անվտանգության կաբինետը գիշերային նիստում հաստատել է ողջ գազան վերահսկողության տակ վերցնելու որոշումը
Իսրայելը հաստատել է Գազայի քաղաքների նկատմամբ վերահսկողությունը ստանձնելը: Իսրայելի անվտանգության կաբինետը գիշերային նիստից հետո հաստատել է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը «հաղթելու» ծրագիր: Այկդ մասին գրում է «Դոյչե վելեն»։
Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը նախատեսում է վերահսկողություն ստանձնել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ: Իսրայելական բանակն արդեն վերահսկում է անկլավի մոտ երեք քառորդը:
Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին և բազմաթիվ ռմբակոծություններ է իրականացրել այնտեղ: Այնուամենայնիվ, սա հատվածի այն քիչ տարածքներից մեկն է, որը չի վերածվել Իսրայելի բուֆերային գոտու և չի տարհանվել: Այս տարածքում լայնածավալ ցամաքային գործողությունը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման և ավելի բարդացնել սննդի մատակարարումը, նշել է AP գործակալությունը: