Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
10:35 08/08/2025
Հայաստան

Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատռիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Չորս կողմից արտահոսքերով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով շոշափվում է Հայաստանի տարածքում սպասվող զարգացումները, սակայն իշխանությունը շարունակում է քար լռություն պահպանել:

Սա երևի այն հետագա լուրերի նախապատրաստման համար է, որով տարածվելու է, որ մարդամեկի աչքերը կապել ու տարել են ԱՄՆ, իջեցրել պադվալ, ատրճանակը գլխին դրել ու թուղթ ստորագրել տվել:

Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը:

Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder