Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
09:49 08/08/2025
Հայաստան
Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը
Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Գ. Նժդեհի 23)։
Հիշեցնենք, որ 74-ամյա Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, դատարանը նրան ամբողջությամբ արդարացրեց։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder