Թուրքիան գոհ է Վաշինգոտնում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցած գործընթացներից
Քաղաքական
09:08 09/08/2025
Տարածաշրջան

Թուրքիան գոհ է Վաշինգոտնում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցած գործընթացներից

Թուրքիան գոհ է ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացից և այն համարում է «արտառոց իրադարձություն»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք գոհ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատման գործում գրանցված առաջընթացից և այսօր (օգոստոսի 8-ին) Վաշինգտոնում արտահայտված կամքից։ Միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի սրման ժամանակաշրջանում ձեռնարկված այս քայլը չափազանց կարևոր իրադարձություն է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման առումով։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ վարչակազմի ներդրումը այս գործընթացում։

«Հարավային Կովկասի համար ստեղծվել է խաղաղության և բարգավաճման հասնելու պատմական հնարավորություն։ Մենք կշարունակենք նպաստել այս հնարավորությունն իրացնելու ջանքերին և աջակցել Ադրբեջանի նվիրված ջանքերին», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան գոհ է Վաշինգոտնում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցած գործընթացներից