Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անահիտ Ավանեսյանը մանիպուլացնում է, թե՞ նախարարությունում իրեն չեն լսում. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.. «28․07․2025թվականին Անահիտ Ավանեսյանը իր ֆեսբուքյան էջով հայտարարեց, որ 2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ մինչև 3 ամսվա և մինչև 6 ամսվա համար անհրաժեշտ քանակով: Սակայն 01․08․2025թ e-draft համակարգում տեղադրված նախագծում 6 ամսվա մասին խոսք չկա, ինչպես նաև նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է և դժվար թե սեպտեմբերից գործի։ Նաև հատկանշական է այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նորից առաջ է ընկել կառավարությունից՝ կարո՞ղ է չէ կառավարությունը, օրինակ, դեմ քվեարկել նախագծին (սա հո իրավաբանություն է)))), գոնե ձևական մասը պահեք․․․․
Հ․Գ․Իսկ դուք, սիրելի բժիշկներ, սեպտեմբերի 1-ից ստիպված եք լինելու հիվանդներին բացատրել, որ կառավարության որոշումը դեռ չի ընդունվել և 6 ամսով դեղեր տալ չեք կարող․․․
Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյա՛ն, Ձեր թիմը Ձեզ ականջալուր չէ, ասում եք 6 ամիս, գրում են 3 ամիս, մի հատ պատժեք)))))