Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան. Սամվել Կարապետյան
Քաղաքական
18:57 10/08/2025
Հայաստան

Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան. Սամվել Կարապետյան

Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղի ունեցավ իր տեսակի մեջ եզակի Arevod Fest երաժշտական փառատոնը։ Այդ մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ Այն անցկացվեց հենց օդանավակայանում, որտեղ մեկ տասնյակից ավելի հայ արտիստներ և տասնյակ հազարավոր մարդիկ լուսաբացից մինչև մայրամուտ վայելեցին տարբեր ժանրերի հայկական երաժշտություն։

Միջոցառման հովանավորն էր «Տաշիր» ընկերությունների խումբը։

Բարերար և գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ էր հղել փառատոնի մասնակիցներին՝ նշելով․

«Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան։ Մեծ հույսով շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան ձեր նման տաղանդավոր երիտասարդների մեջ է: Շատ ապրե՛ք»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder