Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը 2 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության նպատակներով
Ադրբեջանը միջոցներ կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Համապատասխան հրամանը տվել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որի մասին հաղորդում է երկրի պետական լրատվական գործակալությունը։
Միջոցները կհատկացվեն երկրի պահուստային ֆոնդից, խոսքը 2 միլիոն դոլարի մասին է։ Համապատասխան հրամանն ուղարկվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարություն։
Հրապարակված հրամանից հետևում է, որ այդ միջոցները կհատկացվեն «Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ադրբեջանի Հանրապետությունում արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և առաքման համար»։ Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն օգնություն է ցուցաբերում Կիևին։
Նախորդ օրը Ալիևը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարի վրա «ռուսական թիրախային ավիահարվածները»։