Սենթ Լուիս. 100 տոկոսանոց արդյունքով ցուցակի միանձնյա առաջատարը Լևոն Արոնյանն է
Սպորտ
13:02 12/08/2025
Աշխարհ

Սենթ Լուիս. 100 տոկոսանոց արդյունքով ցուցակի միանձնյա առաջատարը Լևոն Արոնյանն է

Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով ցուցակի միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այս մասին գրում է Chess.com կայքը։

Արագ շախմատի առաջին երեք փուլերի արդյունքում նա ունի առավելագույն՝  6/6 արդյունք:

Գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան նույնպես լավ մեկնարկ է ունեցել՝ 5/6 արդյունքով՝ երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն առաջին փուլում պարտությունից հետո վերականգնել է ցուցանիշն ու ավարտել 4/6 արդյունքով, մինչդեռ գրոսմայստեր Ուեսլի Սոն նույն արդյունքն ունի՝ երկու ոչ-ոքի և մեկ հաղթանակ:

Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի  չորրորդից վեցերորդ փուլերը նախատեսված են այսօր՝ օգոստոսի 12-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder